Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Բարդ վիրահատություն «Տավուշ» բժշկական կենտրոնում

Բարդ վիրահատություն «Տավուշ» բժշկական կենտրոնում

2015 թ. նոյեմբերի 17-ին «Տավուշ» բժշկական կենտրոնում իրականացվել է հազվադեպ հանդիպող ախտաբանությամբ պացիենտի բարդ վիրահատություն:


Քաղաքացի Հ.Բ.-ն, ավտովթարի ենթարկվելով, ծանր վիճակում շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է համակարգչային տոմագրաֆիա և այլ անհրաժեշտ լաբորատոր ու գործիքային հետազոտություններ:

 

Ախտորոշվել է ստոծանու պատռվածք, ստամոքսի պրոլափս (անցում) առաջային միջնորմ, փայծաղի վնասվածք, աջ պարանեֆրալ շրջանի հեմատոմա, ներքին արյունահոսություն, կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:


Նույն օրը պացիենտը վիրահատվել է կյանքի ցուցումներով:

 

Բարդ վիրահատություն «Տավուշ» բժշկական կենտրոնում Բարդ վիրահատություն «Տավուշ» բժշկական կենտրոնում


Վիրահատությունն իրականացրել են վիրաբույժներ Ռուբեն Սիմոնյանը, Կարեն Բեգլարյանը և անէսթեզիոլոգ Սահակ Մկրտումյանը:


Կատարվել է լապարատոմիա, ստոծանու վերքի կարում, սրտապարկի պատռվածքի կարում, ձախ պլևրալ խոռոչի դրենավորում, սպլենէկտոմիա (փայծաղի հեռացում), հետորովայնամզային տարածության և որովայնի խոռոչի դրենավորում: Վիրահատությունը տևել է մոտավորապես 3,5 ժամ:


Հիվանդն այս պահին Տավուշ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն է:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ